Գլխավոր Ավելին

IMCA-ին կից քույրական սատելիտային սիմպոզիում՝ համալսարանական հիվանդանոցում

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում վաղ առավոտից մեկնարկել է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարին (IMCA) կից քույրական սատելիտային սիմպոզիումը։

Այն կազմակերպել է Բուժքույրերի միավորում ասոցիացիայի նախագահ, մեր հիվանդանոցի գլխավոր բուժքույր Գեղանուշ Ստեփանյանը Ամերիկահայ բուժքույրերի ասոցիացիայի հետ։ Սիմպոզիումին մասնակցում է Հայաստանի տարբեր մարզերից մոտ 300 բուժքույր։ Բանախոսները ժամանել են Ամերիկայից՝ Ամերիկահայ բուժքույրերի ասոցիացիայի անդամներ են՝ պրակտիկ բուժքույրերից մինչև գիտնականներ։

Օրակարգը հագեցած է և բազմազան, քննարկվում են համաշխարհային բուժքույրական գործի առանձնահատկությունները, հստակ առանձին խնդիրներ (ոտքերի խոցեր, վաղահաս կամ կանխահաս դաշտանադադար, հիմնական կենսապահովում, շաքարախտի դարմանումի, ուղեղային կաթվածի կանխարգելում, հոգնածության կանխարգելման մոտեցումներ եւ այլն), հիվանդությունների կանխարգելում և այլն։

Սիմպոզիումը անցնում է ինտերակտիվ հարցուպատասխանների, ակտիվ քննարկումների ձևաչափով։

Նշենք նաև, որ հունիսի 10-ին նույն սիմպոզիումը կանցկացվի Գյումրիում՝ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բուժքույրերի համար, իսկ հունիսի 13-ին՝ Իջեւանում՝ Տավուշի, Գեղարքունիքի մարզերի բուժքույրերի համար։

×
facebook sharing button facebook